Լիբանանի կառավարությունում հայազգի կին նախարար է նշանակվել
Լիբանանի նոր կառավարությունը ձևավորված է, կազմում ընդգրկված է հայազգի կին նախարար: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ հայուհի Վարդինե Օհանյանը զբաղեցնում է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։
«Առաջին դեպքն է, որ հայ կին նախարար կա Լիբանանի կառավարության կազմում: Ասեմ, որ այս անգամ Լիբանանի կառավարությունում կին նախարարներն ավելի շատ են: Ունենք 6 կին նախարար»,-ասաց Շահան Գանտահարյանը:
Ավելի վաղ Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոցի հատուկ կարիքների կենտրոնի» տնօրենի պաշտոնը: Նախորդ կառավարությունում կառավարության կազմում ընդգրկված էր Ավետիս Կիտանյանը, որը զբաղեցնում էր Զբոսաշրջության նախարարի պաշտոնը:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...