Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել:
Այս մասին երեկ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Կուտոյանի դին հայտնաբերվել էր Պարույր Սեւակ փողոցի իր բնակարանում: Ըստ ՔԿ-ի՝ մինչ դեպքը՝ նա մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի վերջին, իրեն պատկանող ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Նաիրա Հարությունյանն ասաց, որ նախաքննական մարմինը քննության այս փուլում տվյալներ չունի դեկտեմբեր ամսին Կուտոյանի կողմից գործածված զենքի վրա խլացուցիչի առկայության կամ բացակայության վերաբերյալ:
Նաիրա Հարությունյանը նաեւ ասաց, որ քրեական գործի շրջանակներում Վիքիպեդիայից Կուտոյանի մասին տեղեկատվությունը հեռացնելու հանգամանքը քննության առարկա կդառնա:
Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյան անուն ազգանունով Վիքիպեդիայում գրանցված օգտատերը հունվարին մի քանի անգամ, այդ թվում՝ հունվարի 16-ին, փորձել էր հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը:
Գ. Կուտոյանի դին հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել էր նրա կինը: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...