Կոպեկ-կոպեկ վերադարձնելու խնդիրը արդյունավետությամբ չենք կարողանում լուծել․ Փաշինյան
Հատուկ քննչական ծառայության գործողությունների արդյունքում նախորդ տարվա 10 ամիսներին վերականգնվել է պետությանը հասցված այնքան վնաս, որքան վերադարձ այդ կառույցն ապահովել է նախկին ամբողջ գործունեության ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մյուս կողմից, մենք պետք է արձանագրենք, որ այն խնդիրները, որ մենք դրել ենք՝ կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին, մենք բավարար արդյունավետությամբ չենք կարողանում լուծել։ Եվ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքերով՝ հիմա նաև օրենսդրական փոփոխություններ են իրականացվում այդ պրոցեսները հեշտացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...