ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Խաչատրյանի եղբորորդին դատարանի որոշմամբ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանն այսօր՝ հունվարի 22-ին, դատարանի որոշմամբ 20 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, իսկ Խաչատրյանի պաշտպանը միջնորդել էր նրան ազատ արձակել գրավի դիմաց, գրում է News.am-ը:
«Սա մի քիչ ուշացած, բայց նաեւ արդարության առումով շատ ճիշտ որոշում էր դատարանի կողմից կայացված։ Մենք այնպես չէ, որ խոսում ենք միայն վատի մասին, մենք արձանագրում ենք նաեւ լավը, իրականում, դատարանը համարձակ եւ օրինական որոշում կայացրեց այդ մասով»,- ասաց պաշտպանը։
Մակինյանը շեշտեց, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկային.
«Կարող ենք արձանագրել, որ Կարեն Խաչատրյանը շուրջ 5 ամիս գտնվում է կալանքի տակ։ Առաջին օրվանից սկսած մենք բոլոր փաստարկները ներկայացրել էինք, եւ հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա»։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգ. «Sms». Տուգանք. Ի՞նչ է կատարվում, երբ վարելիս զբաղվում ես հեռախոսով
2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը Հայաստանում հաշվառվել է 4715 ՃՏՊ, զոհվել՝ 335, վիրավորվել 6678 մարդ։ Վթարների...
«Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ». Դավիթ Տոնոյան
Սա ինքնասպանություն չէ ինձ համար: Այս մասին այսօր, մահացած զինծառայողի հարազատներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ
Հունվարի 22- ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։Ոստիկանությունը տեսանյութ է հրապարա...