Գագիկ Խաչատրյանի որդուն փողերի լվացման համար մեղադրանք չի առաջադրվել. հայտարարություն
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել` հերքելով լուրերը, թե պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։
«Նյութում տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։ Գագիկ Խաչատրյանի որդուն փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել, նա չի ձերբակալվել»,–նշված է փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել փաստաթղթեր, որ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին։ Նրան, ըստ թերթի, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...