14-ամյա աղջկա՝ իր հորից ծնված երեխան մանկատանն է․ մանրամասներ. Newmedia.am
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ: 2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15:20-ին, բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 14 տարին չլրացած անչափահաս՝ Արմավիրի մարզի բնակչուհի՝ ծնված 2005թ., ով գտնվել է 22-23 շաբաթական հղիության վիճակում: Պարզվեց, որ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը: Վերջինս ձերբակալվել է:
Աղջիկը հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունի, տեղի ունեցածի մասին հավաստի մանրամասներ այդպես էլ չէր կարողացել պատմել։
Երեխան ծնվեց առողջ, կեսարյան հատումով։ Newmedia.am-ը պարզել է, որ ծննդաբերած երեխան ու նրա մայրը հրաժարվել են երեխայի հետագա խնամքից ու նրա նկատմամբ իրավունքներից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից կայքին հայտնել են, որ փոքրիկը գտնվում է իրենց ենթակայությամբ գործող երեխայի խնամքի կենտրոններից մեկում։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերն իրավունք չեն ունեցել մեքենա վաճառել ղազախներին․ խումբ է ժամանել Հայաստան
Հայաստանը հայտնվել է Ղազախստանի KTK հեռուստաընկերության եթերում, իսկ պատճառը Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաների...