Երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ
Արարատի մարզի Մխչյան համայնքի անասնապահները, որոնք դեմ են սպանդանոցներին, դրանց կողմից առաջարկվող պայմաններին և այսօր բողոքի ակցիա էին իրականացնում, խոստանում են պայքարել այս իշխանությունների դեմ այնպես, ինչպես նախկինում պայքարել են այս իշխանությունների համար։
Գյուղացիները տեղեկացրին, որ իրենց խոստացել են՝ այսօր ժամը 18։00-ին իրենց պատգամավորների գլխավորությամբ Կառավարության անդամների հետ պետք է հանդիպեն Արարատի մարզպետարանում: «Հիմա, եթե ժամը 6-ին մեր հարցին պատասխան չտվեցին, էլի խաբեցին, վաղվանից մենք ենք արհամարհելու իրենց: Անասուններին կքշենք, կհանենք ճանապարհ, թող գան տեսնեն։
Եթե ժամը 6-ին մեզ խաբեցին ու մեր հարցին լուծում չեղավ, կտեսնեք՝ ինչ կկատարվի: Ոնց դպրոցից երեխեքին հանում բերում էինք, պայքարում էինք այս Կառավարության համար, այդ նույն կերպ էլ կհանենք, այս հարցի համար կպայքարենք, մեր մի կտոր հացի համար: Պարո՛ն վարչապետ, գնում ես այլ երկրներ թավշյա հեղափոխություն ես խոսում, քեզ լավ զգում, էսօր ի՞նչ ես ասում, հույսեր ունենք քեզ հետ, ինչի՞ ես ժողովրդի հետ այդպես վարվում, մենք քեզնից բան չենք պահանջում, թողե՛ք ապրենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասել են նրանք:
Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում անասնաբույծներն ու մսավաճառները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ ընդդեմ Կառավարության՝ սպանդանոցների մասին որոշման։ Նրանք նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերն իրավունք չեն ունեցել մեքենա վաճառել ղազախներին․ խումբ է ժամանել Հայաստան
Հայաստանը հայտնվել է Ղազախստանի KTK հեռուստաընկերության եթերում, իսկ պատճառը Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաների...