Այս քննիչ հանձնաժողովի նպատակն ավելի լայն է, քան պատկերացնում եք. Սամսոնյան
ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, ի պատասխան պատգամավորների հարցերի, ներկայացրեց քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթը` խոսելով նաև նպատակի մասին:
Նրա խոսքերով, հանձնաժողովն ուսումնասիրելու է նվիրատվությունների ցանկը, նվիրատուների կողմից ստացված ծառայությունների որոշումների պատաճառահետևանքային կապերը: Հանձնաժողովի տիրույթում է լինելու նաև հատուկ ուշադրություն պահանջող գործարքների ուսումնասիրությունը, գործարքների ռիսկայնությունը, դրանց ազդեցությունը գործարարության և ներդրումային միջավայրի վրա, ազդեցությունը Երևանի քաղաքապետարանի և ավագանու ինստիտուտի վրա: Իսկ անհրաժեշտության դեպքում կլինեն այնպիսի կառուցակարգերի և իրավակարգավորումների մշակումներ, որոնք կբացառեն հայեցողական մոտեցումը և նմանատիպ գործարքների ռիսկայնությունը:
«Սա նշանակում է, որ այս քննիչ հանձնաժողովի նպատակն ավելի լայն է, քան դուք պատկերացնում եք: Նպատակն այն է, որ մեզ տրվի գործիքակազմ՝ ուսումնասիրելու չուսումնասիրված դաշտը և կանխելու ռիսկերը»,- նշեց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...