Հասարակություն

Արարատի մարզպետը անասնապահներին հորդորեց սպասել վարչապետի որոշմանը

Արարատի մարզպետը անասնապահներին հորդորեց սպասել վարչապետի որոշմանը
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պարտադիր կերպով սպանդանոցներում մորթ իրականացնելու կառավարության որոշման դեմ բողոքող անասնապահներին հորդորեց սպասել Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի…

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պարտադիր կերպով սպանդանոցներում մորթ իրականացնելու կառավարության որոշման դեմ բողոքող անասնապահներին հորդորեց սպասել Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի կողմից առաջարկվելիք լուծմանը: Այս մասին Սարգսյանն ասաց անասնապահների հետ հանդիպման ընթացքում:

 

«Եկեք սպասենք վաղը 16:30-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում առաջարկվելիք լուծմանը: Եթե այն ձեզ չբավարարի, նորից կհանդիպենք»,- ասաց Սարգսյանը:

 

Հանդիպմանը ներկա էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը նշեց, որ հարցուպատասխանի ընթացքում կբարձրաձայնեն անասնապահների հարցերն ու մտահոգությունները:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250