ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է Արարատում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է հունվարի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, երբ Opel-ը դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետեւ երկաթե գովազդային սյանն ու մեջտեղից կիսվել։
Վթարի հետեւանքով 18-ամյա վարորդն ու 18-ամյա ուղեւորը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 17-ին, ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել էր երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։ Բախման հետեւանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել էր եւ շպրտվել տարբեր կողմեր։
Վթարի հետեւանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն։
Հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորները, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
Այսօր «BMW»-ի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում փորձել է փախչել Ճանապարհային ոստիկանությունից. Armlink
Այսօր Երևանի Տիգրան Մեծի պողոտայում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել կանոնները խախտած «...
ՀՐԱՏԱՊ․ EXCLUSIVE. ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅԻ ՆԵՐՍԻՑ․ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
Auroranews-ը ներկայացնում է առաջին կադրերը Էրեբունի պլազայի ներսից։ Կադրերում երևում է, թե ավտոմատավորը ինչպես է զենքը վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...