ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դրիֆթ» Վանաձորում․ ոստիկանության արձագանքը
Հունվարի 17-ին ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հունվարի 16-ին՝ ժամը 22-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդը և մի քանի այլ տրանսպորտային միջոցների վարորդներ բարձր արագությամբ մեքենայով պտույտներ կատարելով տևական ժամանակ խաթարել են Վանաձորի «Հայքի» հրապարակի երթևեկությունը, ստեղծել վթարային իրավիճակներ, իրենց գործողություններով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների, հրապարակում գտնվող քաղաքացիների և բնակիչների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:
Հունվարի 17-ին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել «ՎԱԶ 2121» մեքենայի 22-ամյա վարորդը և տվել բացատրություն:
Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում, նույն կերպ հասարակական կարգը խախտել է նաև 13 այլ վարորդ՝ իրենց մեքենաներով։
Բոլոր վարորդների ինքնությունները պարզվել է։ Որոշները հայտնաբերվել են և բացատրություններ տվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
Այսօր «BMW»-ի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում փորձել է փախչել Ճանապարհային ոստիկանությունից. Armlink
Այսօր Երևանի Տիգրան Մեծի պողոտայում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել կանոնները խախտած «...
ՀՐԱՏԱՊ․ EXCLUSIVE. ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅԻ ՆԵՐՍԻՑ․ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
Auroranews-ը ներկայացնում է առաջին կադրերը Էրեբունի պլազայի ներսից։ Կադրերում երևում է, թե ավտոմատավորը ինչպես է զենքը վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...