Փաշինյանին ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած Աբդուլաեւը առաջադրվել է խորհրդարանական ընտրություններում
ՀՀ վարչապետի հետ երկխոսություն ունեցած եւ ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած Աթա Ադբուլաեւն առաջադրվել է Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրություններում: Աբդուլաեւի թեկնածությունը գրանցված է Ադրբեջանի ԿԸՀ պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ եկեղեցի էր մտել ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած մի տղամարդ: Եկեղեցի մտնելով ադրբեջանցին դիմել էր ՀՀ վարչապետին՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը:
Եկեղեցում փոքր-ինչ իրարանցում էր սկսվել, տեղի հայերը սկզբում թույլ չէին տալիս, որ բլոգերն արտահայտվի, սակայն Փաշինյանը խնդրեց հանդարտություն պահպանել եւ թողնել, որ ադրբեջանցին խոսի։
Ապա վերջինս հարցրել էր՝ արդյոք իրեն հնարավորություն կտա՞ն հետո այդտեղից դուրս գալ: «Այո, ես երաշխավորում եմ»,- արձագանքել էր Փաշինյանը, ապա պատասխանել։
«Փաստ է, որ դուք`լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, եւ հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Ես ուզում եմ արձանագրել, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը եւ նրան հարց տալ։ Սա՝ առաջին հերթին»,- ասել էր վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերն իրավունք չեն ունեցել մեքենա վաճառել ղազախներին․ խումբ է ժամանել Հայաստան
Հայաստանը հայտնվել է Ղազախստանի KTK հեռուստաընկերության եթերում, իսկ պատճառը Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաների...