Հասարակություն

Ինչ է պետք անել, եթե ձեզ ասել են «չի հասնում». Բաթոյանը զգուշացնում է

Ինչ է պետք անել, եթե ձեզ ասել են «չի հասնում». Բաթոյանը զգուշացնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ահազանգեր է ստանում, որ սոցիալական տարբեր ծառայությունների դիմելիս որոշ դեպքերում քաղաքացու դիմումը չի ընդունվում, այսպես ասած՝ խրախուսում են չդիմել…

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ահազանգեր է ստանում, որ սոցիալական տարբեր ծառայությունների դիմելիս որոշ դեպքերում քաղաքացու դիմումը չի ընդունվում, այսպես ասած՝ խրախուսում են չդիմել, բանավոր պատասխանելով՝ «չի հասնում»։ Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախարար Զարուհի Բաթոյանը։

 

«Հորդորում եմ սոցիալական որևէ ծառայությունից օգտվելու ձեր հայտը գրանցել գրավոր։ Դիմումի մերժումը կամ հաստատումը ևս ձեզ պետք է ներկայացվի գրավոր։ Սա օրենքի պահանջ է, որևէ այլ տեսակի պատասխան դրանից շեղում է, ուստի խախտումներ արձանագրելու դեպքում խնդրում եմ գրեք իմ կամ նախարարության ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք թեժ գիծ՝ 114»,–գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

 

Նա, սակայն, նշել է, որ դիմումի առկայությունը դեռ այս կամ այն ծրագրից օգտվելու իրավունք չի ապահովում։ Դա պարզապես պայման է պետական աջակցությունից օգտվելու իրավունքը ճշտելու համար։

 

Բաթոյանը նշել է, որ դրա համար դիմումը պետք է ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, իսկ եթե դիմողի բնակության վայրում դեռևս առկա չէ համալիր կենտրոն, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական ծառայություններ տրամադրող (զբաղվածության, սոցիալական ապահովության կամ բժշկասոցիալական փորձաքննության) կամ սոցիալական աջակցության տարածքային մարմիններին։

 

 



 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250