Հետաքննությունն այդ ամեն ինչը կպարզի. Արմեն Գրիգորյանը մասնակցեց Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հունվարի 19-ին։
Հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց՝ բոլորն են հետաքրքրված, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետաքննությունը բաց լինի և հանրություն ամբողջովին տեղյակ լինի դրա ընթացքի մասին։
«Քննչական մարմինն ամբողջովին այս պահին ինչ անհրաժեշտ է՝ տեղեկացնում է»,- նշեց Արմեն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները հետաքրքրված են, որ գործի հետաքննություն ամբողջովին բաց լինի։ «Բոլոր վարկածները սեղանին են։ Մենք այս պահին եզրահանգման չենք եկել, բայց հետաքննությունն այդ ամեն ինչը կպարզի»,- հավելեց նա։
Արմեն Գրիգորյանը կոչ արեց, մասնավորապես, դեպքի առթիվ սոցիալական ցանցերում գրառում կատարողներին զսպվածություն ցուցաբերել և հնարավորություն տալ քննչական և անվտանգության բոլոր մարմիններին հնարավորինս բաց հետաքննություն կատարել և ներկայացնել հանրությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...