«Չայնիի» ոլորաններում, Գորիսում առկա է մառախուղ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում բեռնատարների համար բաց է:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների,դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում, «Չայնիի» ոլորաններում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: