Արտյոմ Կանևսկոյին բերման են ենթարկել Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հոգևորականների ներկայությամբ. «Հետք»
«Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովն ասում է, որ օրեր առաջ ոստիկանությունն իրեն բերման էր ենթարկել Սուրբ Հովհաննես եկեղեցուց՝ առանց բացատրություններ տալու։ Այդ պահին, Հարությունովի խոսքով, եկեղեցու ներսում մեծ թվով մարդիկ են եղել, ներսում եղել են նաև երեք հոգևորական, որոնցից մեկը վիճաբանել է ոստիկանների հետ՝ անձին եկեղեցուց բերման ենթարկելու համար։ Այս մասին գրում է «Հետք» լրատվականը: Հարությունովի խոսքով՝ ոստիկանները եղել են շուրջ 30 հոգի։
Հիշեցնենք, որ Կանևսկոյը բերման էր ենթարկվել հունվարի 6-ին։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ «քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում են հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։
Հարությունովը մեր հարցին ի պատասխան ասաց, որ որ բերման ենթարկելիս իր մոտ զենք չեն փնտրել, առհասարակ իր մոտ ինչպես հունվարի 6-ին, այնպես էլ մինչև այդ պարբերաբար բերման ենթարկելիս զենք չի հայտնաբերվել։
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...