Տղամարդու թիրախում միայն «Ռենջ Ռովեր»-ներն էին․ տվել է խոստովանական բացատրություն
Հունվարի 14-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները Գյուրջյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 37-ամյա տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2019 թ. դեկտեմբերին /օրը պարզվում է/ Ավան-Առինջ թաղամասում /հասցեն պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է առջեւի նստելատեղը:
Բերման ենթարկվածը հայտնել է նաեւ, որ Նոր Նորք եւ Ավան վարչական շրջաններից կատարել է այլ գողություններ եւս:
ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 37-ամյա տղամարդը 2019 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, Թոթովենցի փողոցում կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է հովացման համակարգի պաշտպանիչ հատվածը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2009 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Ավան-Առինջ թաղամասում կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է առջեւի նստելատեղը:
Պարզվել է նաեւ, որ նա 2019 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Ավան-Առինջ թաղամասում /հասցեն պարզվում է/ կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայի սրահից գողացել է փոխանցման տուփի բռնակը եւ ձայնարկիչը:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
37-ամյա տղամարդը բաց է թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...