Իրանի տնտեսությունը զգալի վնասներ է կրել ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով
Իրանի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հետևանքով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Մեր (Իրանի) տնտեսությունն անցած երկու տարում զգալի վնասներ է կրել (ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումների պատճառով)», - մեջբերում է անում նախարարի խոսքից «Al Arabiya» հեռուստաալիքը:
Զարիֆն ավելացրել է, որ այս համատեքստում «կարելի է ասել հարյուր միլիարդավոր կորուստների մասին»:
Միաժամանակ նա վստահեցրել է, որ Թեհրանը «շահագրգռված չէ Միացյալ Նահագների հետ բանակցությունների հարցում»:
Իրանի արտաքին գործերի նախարարը Նյու Դելի է ժամանել «Ռայսինի երկխոսություն» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի երկնքում արտառոց ամպ է հայտնվել․ Գագիկ Սուրենյան
Երևանի երկնքում այս պահին արտառոց ամպ է հայտնվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանությա...
Ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին փոխհատուցում կվճարվի. Գոնչարուկ
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հայտարարել է, որ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ը...
Միխայիլ Միշուստինը նշանակվել է ՌԴ վարչապետ
ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանություն են տվել Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում նշանակելուն:Այդ որո...
Մեդվեդևը նշանակել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոն է ստեղծել և այդ պաշտոնում...