Զինված հարձակում է տեղի ունեցել «Արդշինբանկ»-ի վրա
Այսօր՝ հունվարի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09։45-ի սահմաններում մի քաղաքացի՝ դանակով զինված, մտել է Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 194 հասցեում գործող «Արդինշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիրի մասնաճյուղ, մոտեցել աշխատակցին և դանակի սպառնալիքով պահանջել գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանկում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պետական պահպանության վաշտի ոստիկան Արման Անտոնյանը կարողացել է օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում վնասազերծել նրան։ Ահազանգով ժամանել են ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր բանկի մասնաճյուղից «հերոսին» բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ կասկածյալ, Տաշիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Նազարյանը ձերբակալվել է։ Կատարվածի մասին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիրի մասնաճյուղի կառավարիչ Արա Բարսեղյանը իրավապահներին հաղորդում է տվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...