Կործանված ուկրաինական Boeing-ի 100 զոհի մարմին հայտնաբերվել և նույնականացվել է
Թեհրանում հունվարի 8-ին ուկրաինական ինքնաթիռի խոցման հետևանքով 176 զոհերից 100-ի ինքնությունը հայտնի է: Նրանց մարմինները հայտնաբերվել և նույնականացվել են: Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը` հղում կատարելով Դատախազության ղեկավար Մուհամադ Շահրեյին:
Պաշտոնյայի փոխանցմամբ` 30 զոհվածի մարմին արդեն փոխանցվել է ընտանիքներին: Նրա խոսքով` բոլոր զոհերի ինքնության պարզման գործընթացն, ամենայն հավանականության, կավարտվի մինչև շաբաթվա վերջ:
Նշենք, որ Իրանը խոստովանել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է զինվորականների սխալի հետևանքով: Այս գործով արդեն իսկ կան ձերբակալվածներ: Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից րոպեներ անց կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...