Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. ուղևորը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն
Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Ժամը 09:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Լևոն Գասպարյանը իր վարած KIA մակնիշի 16 24 08/01 CM ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 42-ամյա Սուրեն Չիլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները, ովքեր մինչև բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ աղբյուրի վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և միայն վթարից հետո են տեղի ճանշինականները ժամանել ու սկսել կատարել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքները։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...