Բարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում երիտասարդը դանակով հարվածել է իր ծանոթ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 22-ամյա երիտասարդի կողմից առերևույթ կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 08:50-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «գոտկային շրջանի կտրած» վերք ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել 23–ամյա Երևան քաղաքի բնակիչը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի մոտ, միմյանց ողջագուրվելով բարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է իր ծանոթ՝ Երևան քաղաքի 23-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն, վերցվել է հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...