2019-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը Վրաստանից չի անցել, իսկ 2005-2009-ին Վրաստանից առաջ էր. Հրանտ Բագրատյան
Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյանիր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2019-ին Վրաստանից չի անցել, իսկ 2005-2009թթ, երբ Սաակաշվիլին ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն Վրաստանից առաջ էր։
«Այսօր Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին, արձագանքելով Ն.Փաշինյանի 1 շնչին ընկնող ՀՆԱ հայտարարությանը նշել է. Տիգրան Մեծի ժամանակներից նման բան չէր եղել։
Նախ, ինչպես ավելի վաղ նշել էի, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2019-ին Վրաստանից չի անցել։ Ավելին, 2005-2009թթ, երբ ՄՍ-ն ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն Վրաստանից առաջ էր։ Երկրորդ, բարեբախտաբար մեր թիմն ունի ՀՀ 1 շնչին ընկնող ՀՆԱ պատմական գնահատականներ։ Մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ մ.թ. 4-5 դարերում, ՀՀ-ն ներկա գներով 1 շնչի հաշվով ունեցել է 1.0-1.2 հազ դոլար։ Երկիրը կուշտ էր, երանելի։
Վրաստանն այդ ժամանակ ավելի քան 2 անգամ զիջում էր ՀՀ ցուցանիշին և գտնվում էր առևտրական բանուկ ճանապարհներից հեռու։ Մենք աշխարհի 5 լավագույն երկրների ցանկում էինք։ Լավ կյանքը և ՀԱԵ-ու կողմից սահմանած հարկերը, ավաղ, 5-րդ դարի սկզբին պատրանք ստեղծեցին, թե պետություն պետք չէ, ՀԱԵ-ն բավական է։ Արդեն 5-րդ դարում տնտեսական ակտիվությունն անիմաստ դարձավ։ 6-րդ դարի սկզբին վրացական եկեղեցին առանձնացավ հայկականից։ Վրաստանը սկսեց տնտեսապես ծաղկել։
Դատապարտված էինք ինքնաոչնչացման եթե արաբները մեզ չգրավեին։ Նրանց կողմից սահմանած փողային հարկը, հողը վարձակալությամբ մանր տնտեսություններին հանձնելը խրախուսեցին ապրանքա-դրամական հարաբերությունները։ Արդյունքում 9-րդ դարի վերջում հայկական պետականությունը վերականգնվեց։ Դժբախտաբար սա չբերեց երկարատև արդյունքի հողի պետականացման և ապա աստիճանաբար ՀԱԵ-ին հանձնելու պատճառով։ Թուլացած տնտեսությունն էր պատճառը, որ 6 մլն-ոց պետությունը չկարողացավ դիմադրել Տուղրիլի և Ալփարսլանի բանակներին։
Այնուամնայնիվ, Բագրատունյաց Հայաստանը սկզբում 1.5 անգամ Վրաստանից լավ էր ապրում։ Ինչ վերաբերում է Կիլիկիային, որտեղ հողի մասնավոր սեփականություն կար, ապա այնտեղ կյանքը մի քանի անգամ ավելի բարեկեցիկ էր, քան Հայքը կամ Վրաստանը։ Սկսած Թամար թագուհու ժամանակաշրջանից մինչև ԽՍՀՄ 70-ական թվականները Հայաստանը շատ վատ էր Վրաստանից։ Բայց ահա խորհրդային Հայաստանը այնցյալ դարի 70-ականների վերջում կրկին անցավ Վրաստանից։
Այնպես որ ՄՍ-ն պարզապես անտեղյակ է»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...