Ծննդյան խնջույքի ընթացքում հոբելյարին դանակահարել են
Հունվարի 9-ի երեկոյան Արագածոտնի մարզի Կոշ գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց ժամը 22.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 38-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները. հայտնել էր` իբր պատահաբար ընկնել է տանը: Սակայն վնասվածքի բնույթն այլ բան էր հուշում, և նրա հայտարարությունը, ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ ոստիկաններին հավատ չներշնչեց:
Իրավապահները հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո մեկնեցին Կոշ գյուղ, որտեղ դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ տուժողին իր ծննդյան օրը, տանը խնջույքի ընթացքում ծագած վեճի ժամանակ, դանակահարել է մտերիմներից նույն գյուղի 28-ամյա մի բնակիչ:
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 2.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Դանակը հայտնաբերվել ու առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...