Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիչ առաջ արտակարգ դեպք Վանաձորում․ հրդեհ է բռնկվել ուսանողական հանրակացարանում

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիչ առաջ արտակարգ դեպք Վանաձորում․ հրդեհ է բռնկվել ուսանողական հանրակացարանում
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում․ տեղի ուսանողական հանրակացարանում խոշոր հրդեհ է բռնկվել։Դեպքի վայրից «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հայտնում է, որ նախնական…

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում․ տեղի ուսանողական հանրակացարանում խոշոր հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայրից «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հայտնում է, որ նախնական տեղեկություններով՝ կան տուժածներ, որոնք հիմնականում ծխահարվել են։

Տեղում են մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ծառայություն են իրականացնում շտապ օգնության մի քանի խմբեր։ Այս պահին փրկարարական աստիճաններով վերին հարկերից տարհանում են քաղաքացիներին։

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250