«Իրատես». Մանրամասներ` ԵՊՀ ՈՒԽ նախագահին բերման ենթարկելու դեպքից. ով և ինչպես է այն կազմակերպել
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու օպերացիան կազմակերպվել էր ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի միջոցով, որը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը` ԵՊՀ-ում:
Իսրայելյանը մի քանի անգամ զանգել է Ափոյանին, կանչել` ինչ-որ կրակոցների տեսանյութեր «նայելու», «հարցնելու»` ում է ճանաչում կրակողներից, որից հետո ԵՊՀ պահակային ծառայության պետ Լյովա Առուստամյանը ցուցմունք է տվել, որ Դավիթ Ափոյանը ճանաչում է այդ տղաներին, ոստիկանները խիստ ցուցադրաբար եկել-բերման են ենթարկել Ափոյանին:
Այդ ծառայությունների դիմաց Առուստամյանին առաջիկայում պաշտոնի բարձրացում է սպասում, տոներից հետո նրան կնշանակեն ուսանողական հանրակացարանի տնօրեն, որպես ցուցանք, թե ինչ է կատարվում հավատարիմների և ինչ` «անհավատների» հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...