Հայտնի է «Դալմա Գարդեն մոլում» տեղի ունեցած ցնցումների պատճառը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի խոսնակ Ջեմմա Համբարձումյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ հայտնի է «Դալմա Գարդեն մոլում» տեղի ունեցած ցնցումների պատճառը:
«Դալմա Գարդեն մոլի» ցնցումների առաջացման պատճառը եղել է տանիքում գտնվող օդափոխիչ սարքի սխալ տեղադրությունը: Օդափոխիչ սարքի տակ պետք է տեղադրված լիներ ռետինե հատուկ ներդիր` բացառելու պատերի վրա դրա հնարավոր տատանումը: Այդ աշխատանքը, ըստ էության, չի արվել: Ցնցումները զգացվել են շենքի մոտ 200 քմ մետրի վրա, որտեղ դրսից դրված է եղել այդ օդափոխիչ սարքը, որը անսարք է եղել:
Նա տեղեկացրել է, որ Սեյսմիկ ծառայության մասնագետները տեղում մոնիթորինգ են արել հատուկ սարքերով, երեկվանից որևէ ցնցում չի գրանցվել, մոլին կոնստրուկտիվ վնաս չի պատճառվել:
Ավելի վաղ հայտնել էինք` «Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանել են:
Մարդկանց մոտ խուճապ էր առաջացել սպասվող երկրաշարժի վերաբերյալ կեղծ տեղեկություններից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...