Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes CLS-ն ու 06-ը
Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ կապիտալ վերանորոգվող կամրջի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Անուշավան Քալանթարյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 64 ՍԼ 647 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Մխիթար Այվազյանի վարած Mercedes CLS մակնիշի 91 PN 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 7 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Վթարի հիմնական պատճառը այն է, որ պատկան մարմինները վերանորոգվող կամրջի հատվածում չեն տեղադրել լուսային անվտանգության նշաններ և 06-ի վարորդը, չկարողանալով կողմնորոշվել, դուրս է եկել հանդիպակաց գոտի:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...