Էջմիածնի թիվ 8 դպրոցում բողոքի ակցիա է. 300 աշակերտ չի հաճախում դպրոց
Արդեն երկրորդ օրն է՝ Էջմիածնի թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտների փոխարեն դպրոց են գնում նրանց ծնողները: Ուսուցիչները գալիս են դպրոց, սակայն դասապրոցես տեղի չի ունենում, քանի որ ծնողները երեխաներին չեն ուղարկում դասի: Պատճառն այն է, որ թե՛ ուսուցչական անձնակազմը, թե՛ ծնողները դեմ են նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանին, ում դեմ բողոքի ակցիաները դպրոցում սկսվել են դեռևս դեկտեմբերի 16-ից: Այս մասին գրում է «Հետք»-ը:
Դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Խաչատրյանը «Հետք»-ին ներկայացրեց, որ 300-ից ավել աշակերտի ծնող դիմում է գրել իրենց երեխաներին այլ դպրոց տեղափոխելու համար: Ծնողները նշել են մեկ պատճառ՝ Շուշանիկ Ոսկանյանին դպրոցի տնօրեն նշանակելը: Ըստ փոխտնօրենի՝ ինքն իրավասություն չունի դիմումները մակագրելու, իսկ նորանշանակ տնօրենը դպրոց չի գալիս:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: