Ամերիկացի զինվորականներին նախապես զգուշացվել է սպասվող հարվածների մասին. Welt
Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա Իրանի հարվածները հասցվել են դիտավորյալ թիրախային կետերից քիչ հեռու: Այս մասին գրում է գերմանական Welt պարբերականը:
ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ամերիկացի զինվորականներին նախապես զգուշացվել է սպասվող հարվածների մասին: Վերջիններս հասցրել են նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել և թաքնվել: Բացի այդ, հրթիռների մեծ մասն ընկել է թիրախ հանդիսացող բազաներից քիչ հեռու, պնդում է պարբերականը: «Դա ավելի շատ նման է խաղաղության առաջարկի, քան մահացու հարվածի: Այնուամենայնիվ իրանական պետությունը պահպանել է իր դեմքը»,- գրում է պարբերականը:
Ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով վնասի չափը մեծ չէ, զոհեր չկան: Թեհրանը ցանկանում է զերծ մնալ կոնֆլիկտի հետագա էսկալացիայից և տոտալ առճակատումով հետաքրքրված չէ, պնդում է Welt պարբերականը:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...