Աբխազիայում ակցիայի մասնակիցները գրավել են նախագահի աշխատակազմի շենքը

Սուխումում բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են Աբխազիայի նախագահի աշխատակազմի շենքը:

 

Գրոհը սկսվել է տեղական ժամանակով 13:00-ին աշխատակազմի շենքի դիմացի հրապարակից: Շենքի դռները ջարդել են, դրանք հանել են ծխնիներից եւ տարել:

Այսօր ավելի վաղ Գերագույն դատարանում սկսվել էր Վճռաբեկ դատարանի նիստը «Ամցխարա» կուսակցությունից նախագահի ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվիցինիայի՝ առաջին ատյանի դատարանի դեմ հայցով: Նա փորձում է վիճարկել պետության ղեկավարի ընտրությունների արդյունքները վավերական ճանաչելու մասին որոշումը:

 

Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել սեպտեմբերի 8-ին: Հաղթել էր Ռաուլ Խաջիմբան, որը ԿԸՀ հաշվարկների համաձայն՝ ստացել է ձայների 47,39 տոկոսը: Ալխաս Կվիցինիայի օգտին, պաշտոնական տվյալներով, քվեարկել է ընտրողների 46,17 տոկոսը:

 

«Ամցխարա» կուսակցության առաջնորդը չէր համաձայնվել ճանաչել ընտրությունների արդյունքները եւ սեպտեմբերի 11-ին  հայցով Գերագույն դատարան էր դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ: Սակայն սեպտեմբերի 20-ին հայցը մերժվել էր: Դրանից հետո Կվիցինիան որոշման դեմ վճռաբեք բողոք էր ներկայացրել Գերագույն դատարան:

Քաղաքականություն