Վրաստանում ավտոմեքենաների ղեկի տեղափոխման արգելք կմտցվի
Վրաստանում 2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և ղեկային համակարգը փոխած մեքենաների տեխզննման փոփոխություններ կմտցվեն, հայտնում է apsny.ge կայքը:
Մասնավորապես, ներմուծված աջ ղեկով կառավարվող ավտոմեքենաների դեպքում վարորդները ստիպված կլինեն պահպանել ղեկանվի դիրքը, հակառակ դեպքում ՝ ապրիլի 1-ից հետո, տեղափոխված ղեկային մեխանիզմով չեն կարող պարբերաբար տեխզննում անցնել:
Ցամաքային տրանսպորտի գործակալության տվյալների համաձայն` արգելքը կգործի 2020 թվականի ապրիլի 1-ից առաջին անգամ գրանցվող աջակողմյան ղեկով մեքենաների համար:
Մինչ 2020 թվականի ապրիլի 1-ը գրանցված ավտոմեքենաներն առանց խնդիրների կարող են պարբերաբար տեխսպասարկում անցնել:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Ավտոսիրողները պատրաստվում են ավտոերթի՝ ի նշան բալային համակարգի դեմ բողոքի
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել:Մեր տեղեկո...
Ռուսական Nordwind ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ռուսական Nordwind Airlines-ի ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում:Մոսկվայից ուղևորվող A321-200 ինքնաթ...
Դրանք նախագծել են ծաղրածուները, որոնց ղեկավարում էին կապիկները․ «Բոինգի» աշխատակիցը՝ Boeing-737MAX-ի մասին
Ամերիկյան «Բոինգ» ընկերությունը հրապարակել է իր աշխատակիցների ներքին նամակագրությունը, որում նրանք անդրադարձել են Boeing...
Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով․ Belligcat
Նոր վարկած է շրջանառվում Թեհրան-Կիև օդանավի կործանման վերաբերյալ: Հետաքննություններ իրականացնող Belligcat միջազգային հետ...