Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով․ Belligcat
Նոր վարկած է շրջանառվում Թեհրան-Կիև օդանավի կործանման վերաբերյալ: Հետաքննություններ իրականացնող Belligcat միջազգային հետախուզական խումբը հայտնել էր, որ, ուսումնասիրելով օդանավի կործանման տեսանյութը, եկել է այն եզրահանգման, որ այն խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով:
Դրանից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն է հայտարարել, որ իրենք ապացույցներ ունեն, որ օդանավը խոցվել է իրանական հրթիռով: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել սխալմամբ: Հայտնի է, որ այս ավիավթարի ժամանակ մահացել է Կանադայի 63 քաղաքացի: Թրուդոյից հետո նման հայտարարություն է տարածել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա ևս հայտարարել է. որ տեղեկություն կա, որ օդանավը խոցվել է «երկիր-երկինք» դասի հրթիռով: Դարձյալ, ամենայն հավանականությամբ, ոչ դիտավորյալ:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները ևս, հղում անելով Պենտագոնի և ամերիկյան ու իրաքյան հետախուզության աղբյուրներին, հայտնել էին, որ օդանավը սխալմամբ խոցվել է իրանական հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով: CBS-ը հայտնել է, որ ռադարները ֆիքսել են հրթիռի արձակման ուլտրակարմիր հետագիծը, որից անմիջապես հետո տեղի է ունեցել պայթյունը:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Ավտոսիրողները պատրաստվում են ավտոերթի՝ ի նշան բալային համակարգի դեմ բողոքի
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել:Մեր տեղեկո...
Ռուսական Nordwind ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ռուսական Nordwind Airlines-ի ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում:Մոսկվայից ուղևորվող A321-200 ինքնաթ...
Դրանք նախագծել են ծաղրածուները, որոնց ղեկավարում էին կապիկները․ «Բոինգի» աշխատակիցը՝ Boeing-737MAX-ի մասին
Ամերիկյան «Բոինգ» ընկերությունը հրապարակել է իր աշխատակիցների ներքին նամակագրությունը, որում նրանք անդրադարձել են Boeing...
Վրաստանում ավտոմեքենաների ղեկի տեղափոխման արգելք կմտցվի
Վրաստանում 2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և ղեկային համակարգը փոխած մեքենաների տեխզննման փոփոխություններ կմտցվեն, հայ...