«Տարածաշրջանային «շիլափլավը» անորոշ ժամկետով հետաձգվում է»
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախագահ Թրամփի խոսքից ու դրա մեկնաբանություններից հասկացա, որ տարածաշրջանային «շիլափլավը» անորոշ ժամկետով հետաձգվում է։ Նախախնամությունը մեզ կրկին ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ [ավելի] պատրաստ լինելու, երբ կգա փորձության ժամը։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու լուրջ բաների մասին։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե ինչպես է հնարավոր հաղթահարել մեզանում առկա թունավոր, չարանենգ, պառակտումով ու ատելությամբ լի հանրային մթնոլորտը։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե որն է մեր համերաշխության բանաձևը։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե մեզանում ի՛նչ առաքինություններ ու արժեքներ պետք է խրախուսվեն և ի՛նչ գաղափարներ՝ անտեսվեն ու ուղարկվեն լուսանցք։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե ի՛նչն է կարևորը և ի՛նչն է երկրորդական մեր հանրային օրակարգում, և ինչու է երկրորդականը գերակշռում կարևորին, հույժ կարևորին։
Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե ի՛նչ որակներ ունեցող ղեկավարներ են պետք Հայկական պետականությանը։
Կարող եք չհամաձայնվել և չհավատալ, որ «փորձության ժամը» մի օր գալու է, և որ պետք է պատրաստ լինել։ Բայց կարծում եմ կհամաձայնվեք. ավելի լավ է գերագնահատելով «սխալվել» ու անհրաժեշտից ավելի պատրաստ լինել, քան թերագնահատելով սխալվել ու մնալ անպատրաստ»։
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...