Հասարակություն

Քրեակատարողական հիմնարկներում վեց անձ հացադուլ է հայտարարել

Քրեակատարողական հիմնարկներում վեց անձ հացադուլ է հայտարարել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձանց վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա տեղեկությունը…

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձանց վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ։

 

Ըստ քրեակատարողական հիմնարկի հավաստիացման՝ ներկա պահի դրությամբ ստացվել է հացադուլ հայտարարելու մասին ազատազրկված վեց անձի (հինգ կալանավորված անձ և մեկ դատապարտյալ) դիմում: Տրամադրված տեղեկության համաձայն՝ հացադուլ հայտարարած անձինք գտնվում են բժշկական անձնակազմի հսկողության ներքո: 

 

«Խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: Նշված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250