Հրապատիճը ձեռքի մեջ պայթելու հետևանքով 9-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին և վերին շրթունքների ձախ մասի ջնջխված, արյունազեղված սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Սուքիասյանի գլխավորությամբ:
Մինչ բժիշկները երեխային բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 9-ամյա Թեհմինե Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կաքավասար գյուղից և վնասվածքները ստացել է ժամը 21:00-ի սահմաններում՝ իրենց տանը հրապատիճը ձեռքի մեջ պայթելու և դեմքին հարվածելու հետևանքով:
Փաստի առթիվ ոստիկանության Աշոցքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...