Առողջապահության նախարարության աշխատակիցները Մարալիկում կհանդիպեն բողոքող բուժաշխատողներին
Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ` հանդիպելու Մարալիկի բժշկական ամբուլատորիայի բուժանձնակազմին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Առողջապահության նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվով իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը»,- գրել է ԱՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ փակել են Գյումրի-Երևան միջպետական մայրուղու մի հատվածը: Պատճառն առողջապահության նախարարի որոշմամբ 2020 թվականի հունվարի 1-ից Մարալիկի բժշկական ամբուլատորիա ՊՈԱԿ-ի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումն է: Մարալիկի ծննդատան փակման գործընթացը դեռ 2017 թվականից էր սկսվել՝ կրկին նույն հիմքերով:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...