Առնվազն 40 մարդ է մահացել Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ
Իրանում Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում տասնյակ մարդիկ մահացել են: Ինչպես հայտնում է CNN-ը` հղում անելով իրանական պետական լրատվամիջոցին` հուղարկավորությունը հետաձգվել է: Առնվազն 40 մարդ է մահացել հրմշտոցի արդյունքում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...