ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակավորված մտել էին տարեց ամուսինների տուն և գումար հափշտակել
Դեկտեմբերի 26-ին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում ավազակային հարձակում էր կատարվել։ Դիմակավորված երկու անձ մտել էին տարեց ամուսինների տուն, տանտիրուհու բերանը կպչուն ժապավենով փակել ու դանակի սպառնալիքով փող հափշտակելուց հետո փախել։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողների հետ, ծավալուն օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեցին։ Բառի բուն իմաստով՝ օր ու գիշեր աշխատելու արդյունքում ոստիկանները հետքը գտան՝ դեկտեմբերի 29-ին բացահայտելով հանցագործությունը։
Արարատի մարզի Մրգավետ գյուղից բաժին բերման ենթարկվեց 32-ամյա, իսկ Մխչյան գյուղից 18-ամյա կասկածվողը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ նրանք էին «ՎԱԶ 2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայով գնացել Բարձրաշեն գյուղ ու ավազակային հարձակում գործել։
Նրանք ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Դանակը, դիմակներն ու ձեռնոցները հայտնաբերվել ու առգրավվել են։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար Երևանում. «Յաշիկը» բախվել է գովազդային վահանակին, կոտրել այն և կողաշրջվել
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Ադամ» հյուրանոցային համալիր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-վրացական սահմանին 7 օր առաջ բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են
Դեկտեմբերի 30-ին, ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 5 փրկարար ծառայող:Հիշե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացին մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի զենքեր, թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթադոն. ոստիկանական գործողության արդյունքները
Արդեն խոսվել է, որ ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում։ Արվելու է առավելագույնը, ո...