ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար Երևանում. «Յաշիկը» բախվել է գովազդային վահանակին, կոտրել այն և կողաշրջվել
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Ադամ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի 37 GG 333 համարանիշի և Mercedes E320 մակնիշի 60 TT 160 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վթարի մեջ հայտնվածները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից և հիվանդանոց մեկնելուց։
Բախման հետևանքով «յաշիկն» առաջ է ընթացել ու դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել գովազդային վահանակն ու մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes E320-ը, ով վթարային իրավիճակ է ստեղծել «յաշիկի» վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացին մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի զենքեր, թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթադոն. ոստիկանական գործողության արդյունքները
Արդեն խոսվել է, որ ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում։ Արվելու է առավելագույնը, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակավորված մտել էին տարեց ամուսինների տուն և գումար հափշտակել
Դեկտեմբերի 26-ին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում ավազակային հարձակում էր կատարվել։ Դիմակավորված երկու անձ մտել էին տարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-վրացական սահմանին 7 օր առաջ բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են
Դեկտեմբերի 30-ին, ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 5 փրկարար ծառայող:Հիշե...