«Ժամանակ». «Լիդիան»-ը պատրաստվում է դիմել միջազգային արբիտրաժային դատարան

«Ժամանակ» թերթը գրում է. 

 

«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել միջազգային արբիտրաժային դատարան՝ պնդելով, որ Հայաստանը իր ներդրումներին չի տրամադրել արդար և համաչափ վերաբերմունք, չի ապահովել ընկերության գործունեության ֆիզիկական պաշտպանվածությունը, չի պահպանել Միացյալ Թագավորության և Կանադայի ներդրողների նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները։ «Լիդիանը» միայն ճանապարհների փակման հետևանքով իրեն պատճառված վնասը գնահատում է 101 մլն դոլար:

 

Մնում է, որ Հայաստանն էլ հանդես գա «Լիդիանի» դեմ հակընդդեմ հայցով՝ հիմնավորելով, թե իր գործունեությամբ ինչպիսի վնաս է հասցրել այս ընկերությունը շրջակա միջավայրին և տեղի բնակչությանը, ընդհանրապես՝ մոլորակին: Կարծում ենք՝ այդ վնասը հնարավոր չէ թվերով ու դոլարներով հաշվել:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ