Շնող գյուղի տարածքում մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են
Դեկտեմբերի 27-ին, ժամը 08:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 20 փրկարար ծառայող:
Ժամը 10։52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շնող գյուղի «Գուգութ» կոչվող սարալանջին բռնկված հրդեհը տարածվել է.
հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ (մոտ 5-7 հա)։ Այրվում է մոտ 40 հա տարածք (10 հա խոտածածկույթ, 30 հա բուսածածկույթ)։
Ժամը 13։50-ին դեպքի վայր է մեկնել ևս 7 փրկարար ծառայող:
Ժամը 18:44-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։
Հրդեհաշիջման աշխատանքերին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի» անտառտնտեսություն» մասնաճյուղի 25, «Թեղուտ» ՓԲԸ-ի 13 աշխատակից և Շնող համայնքի 5 բնակիչ:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...