Մարտունի-Սևան ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կան տուժածներ

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23:19-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում՝ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շիրազ Ա., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել անտառածածկ տարածքում և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղևորները՝ Ռազմիկ Ա.-ն (ծնված 1994 թ.) և Արտակ Ա.-ն (ծնված 1985 թ.), քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները Արտակ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռազմիկ Ա.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Քաղաքականություն