Forbes. Ովքեր են Ռուսաստանի ամենահաջողակ միլիարդատերերը
«Նորնիկել»-ի հիմնական համասեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, Forbes հանդեսի վարկածով, 2019 թվականին առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի ամենահաջողակ միլիարդատերերի թոփ-5-ում։
Ըստ հրատարակության գնահատումների, Պոտանինը տարվա ընթացքում իր կարողությունն ավելացրել է ավելի քան մեկ երրորդով: Դեկտեմբերի 24-ի դրությամբ միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում էր 23,8 միլիարդ դոլար:
Վարկանիշի երկրորդ տեղում «Նովատեկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնն է, որի կարողությունը տարվա ընթացքում ավելացել է 5,9 մլրդ դոլարով՝ հասնելով 27 միլիարդ դոլարի: Եռյակը եզրափակում է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը. նրա կարողությունը տարվա ընթացքում աճել է 5,3 միլիարդ դոլարով՝ մինչեւ 23,8 միլիարդ դոլար:
Վարկանիշի չորրորդ դիրքն զբաղեցրել է «Նովատեկ»-ի և «Սիբուր»-ի բաժնետեր Գենադի Տիմչենկոն: Նրա կարողությունը տարվա ընթացքում ավելացել է 4,1 միլիարդ դոլարով՝ կազմելով 22,7 միլիարդ դոլար: Հանդեսը վարկանիշի վերջին հորիզոնականում տեղավորել է «Սևերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովին. աճը տարվա ընթացքում կազմել է 3,8 մլիարդ դոլար: Դեկտեմբերի 24-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում էր 20,2 միլիարդ դոլար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...