Աշտարակի գերեզմանոցում հնչել են կրակոցներ. կա 1 զոհ և 1 վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում ոստիկանության Աշատարկի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Պապյանի դին, իսկ նշված վայրից Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ազդոսկրի դիստալ մետաէպիֆիզի, ձախ ոլոքի պարոքսիմալ մետաէպիֆիզի ներհոդային բաց հրազենային կոտրված» վնասվածքով Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 34-ամյա Հակոբ Փայամջյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «ՏՈԶ-34» տիպի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, որի վրա հայտնաբերվել են արյան հետքեր: Սպանվածը Աշտարակում հայտնի է «Պլոտնիկ Հակոբ» մականվամբ, վիրավորը աշխատում է Աշտարակում գործող «Լիլի Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ և, ըստ նախնական տեղեկություների, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ս. Պապյանը 2 անգամ կրակոցներ է արձակել Հ. Փայամջյանի ուղղությամբ, որից հետո նույն հրացանով ինքնասպան է եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մահացածին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 36 NF 942 համարանիշի ավտոմեքենան: Վիրավորը «Աշտարակ» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...