Զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները հրավիրվեցին Փաշինյանի հետ հանդիպման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման հրավիրեց կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնողներին:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում 26 օր առաջ բանակում մահացած Արթուր Աջամյանի հարազատները: Նրանք պահանջում են բացահայտել՝ ինչ հանգամանքներում է մահացել Արթուրը:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացին Աջամյանի մայրը, հորեղբայրը և պապիկը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ընդառաջ էր եկել կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնողներին: Նա, լսելով, որ ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի հետ հանդիպում, նրանց ասել էր, որ վարչապետը ցանկացել է իջնել և հանդիպել բողոքի ակցիա իրականացնողներին, սակայն իմացել էր, որ փողոց է փակվել, ետ էր վերադարձել աշխատասենյակ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...