Վարույթն իրականացնող մարմինը պարբերաբար Աջամյանի հարազատներին հրավիրել է ՔԿ. Հարությունյան
Այսօր կառավարության շենքի դիմաց զոհված Արթուր Աջամյանի հարազատները իրականացրել են բողոքի ակցիա և պահանջել հանդիպում վարչապետի հետ: Նրանք վարչապետի հետ հանդիպմանը հայտնել են, թե Քննչական կոմիտեն իրենց գործի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդում:
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Արթուր Աջամյանի հարազատները երեկ եղել են Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
Հարությունյանը վստահեցրել է, որ դեպքից հետո վարույթն իրականացնող մարմինը նրանց պարբերաբար հրավիրել է Քննչական կոմիտե և գործի շրջանակներում առկա տեղեկատվությունը, որը չի պարունակում նախաքննական գաղտնիք, ներկայացվել է նրանց:
Ինչ վերաբերում է նրանց պնդումներին, թե քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ կոմիտեին ուղղորդում են Պաշտպանության նախարարությունից, Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ գործի քննության ընթացի վերաբերյալ Կոմիտեին որևէ կառույց չի կարող ուղղորդել:
«Կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն»,- եզրափակել է Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...