Վարչապետը պատրաստվում էր գալ, ձեզ հետ հանդիպել, սակայն իմանալով, որ փողոց եք փակել, հետ է գնացել. Սարգսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ընդառաջ եկավ կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնողներին: Նա, լսելով, որ ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի հետ հանդիպում, նրանց ասաց.
«Վարչապետը պատրաստվում էր գալ, ձեզ հետ հանդիպել, սակայն իմանալով, որ փողոց եք փակել, այդ քայլին եք դիմել, հետ է գնացել: Ես պատրաստ եմ ձեզ լսել»:
Զոհված զինծառայողի հարազատները հրաժարվեցին գալ ընդհանուր հայտարարի և պահանջեցին շուտափույտ հանդիպում վարչապետի հետ:
Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները հայտարարեցին՝ դիմել են իրենց այլ բարեկամների, պատրաստվում են բոլորով նաև երկաթուղին փակել:
Նշենք, որ բանակում 26 օր առաջ զոհված Արթուր Աջամյանի հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության առջև: Նրանք ճանապարհ էին փակել՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակցիայի մասնակիցները նշում են՝ Արթուրը մահացել է 26 օր առաջ, սակայն իրենց դեռ հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է նա զոհվել, ուստի պահանջում են այդ հանգամանքների պարզաբանում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...