Շիրակավան գյուղում գազաբալոնի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել. մանրամասներ
Գազաբալոնի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել Շիրակավան գյուղի առանձնատներից մեկում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Հարությունյանների տան խոհանոցում տեղադրված գազաբալոնն այդ պահին միացված չի եղել, գազօջախը չի օգտագործվել:
Տան անդամները ընդամենը խշշոց են լսել, մտել են խոհանոց և տեսել, որ բալոնի փականից ուժեղ արտահոսք կա: Ընտանիքի երեք անդամները հասցրել են արագ դուրս գալ տնից, որից րոպեներ անց տեղի է ունեցել պայթյուն: Դրա հետևանքով երկհարկանի նորակառույց տան պատերն իրարից առանձնացել են, մասնակի փլուզվել են պատշգամբն ու տանիքը, սենյակների գույքը ևս վնասվել է, պայթյունի ալիքից պատուհանններն ու դռները շպրտվել են:
Դեպքի վայրում աշխատում էր Անիի տարածաշրջանի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում փրկարարները կատարել էին զննություն, վտանգավոր տարածքը սահմանազատել էին, մուտքը բնակարան արգելված էր` հաշվի առնելով փլուզման վտանգը: Ընտանիքը տեղափոխվելու էր գյուղում բնակվող հարազատների տուն:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...