Քաղաքացին Գյումրի-Երևան ճանապարհին կանգնեցրել է մեքենան ու դանակով հարձակվել վարորդի վրա
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 24-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով։
Ժամը 23։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «աջ նախաբազկի ստորին երրորդի կտրած վերք, քթի շրջանի պատռած վերք, փափուկ հյուսվածքների վնասորույթամբմամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ; Ոստիկաները պարզել են, որ վիրավորին Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Սեդրակ Մ.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին կանգնեցրել են իր ավտոմեքենան և դանակով հարձակում գործել իր նկատմամբ։
Ոստիկաններն այնուհետև պարզել են, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Սեդրակ Մ-ի ավտոմեքենան որպես ուղևոր նստած անհայտ անձը Գյումրի քաղաքից դեպի Շիրակի մարզի Բենյամին գյուղ տանող ճանապարհահատվածում դանակը պահել է Սեդրակ Մ-ի պարանոցին և առաջացած քաշքշուկի ընթացքում վերջինիս ձեռքերին առաջացել են վնասվածքներ։ Սեդրակ Մ-ն այնուհետև հայտնել է, որ նշված անձն այդ ժամանակ կրծոտել է իր քիթն ու վախեցնելով՝ իրեն հափշտակել է իր մոտ եղած 200 հազար դրամը, այնուհետև դիմել փախուստի։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...